National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
12.11.2021
Կառավարությունը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Սնդիկի մասին» օրենքի նախագիծը
1 / 4

ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 12-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Սնդիկի մասին» ՀՀ օրենքը եւ «Ընդերքի մասին» օրենսգրքում լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությունը:

Կառավարությունն առաջարկում է կարգավորել մեր երկրում  սնդիկի, դրա միացությունների, սնդիկային թափոնների եւ սնդիկի հավելիչով արտադրանքի գործածության հետ կապված հարաբերությունները: Հանձնաժողովի քննարկմանը ներկայացված օրենքի նախագիծի նպատակն է նաեւ պահպանել մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը սնդիկի հնարավոր ազդեցություններից:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը նշել է, որ նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի կողմից 2017 թվականին վավերացված «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայով ստանձնած պարտավորություններից: Նախագծով սահմանվում են սնդիկի ուսումնասիրության հետ կապված դրույթները: Օրենքի ընդունումից հետո վեց ամսվա ընթացքում Կառավարության որոշումներով կսահմանվեն ՀՀ-ից սնդիկի արտահանման կարգը, ինչպես նաեւ ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը:

Հանձնաժողովականները դրական եզրակացություն են տվել օրենսդրական նախաձեռնությանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am